Վարչապետ․ Եթե պարգևավճարները կտրենք, թոշակները կարող ենք ավելացնել 1000 դրամով, բայց 3000 հետվճար ենք տալիս

Վարչապետ․ Եթե պարգևավճարները կտրենք, թոշակները կարող ենք ավելացնել 1000 դրամով, բայց 3000 հետվճար ենք տալիս

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ անդրադառնալով կենսաթոշակների հարցին, ասել է, որ ՀՀ-ում թոշակները կարող են բարձրանալ, եթե այսօր նրանցից գոնե կրկնակի չափով ավելի մարդ աշխատի:

Նա հավելել է, որ եթե պարգևավճարները կտրեն, թոշակները կարող են ավելացնել 1000 դրամով, բայց փոխարենը 3000 դրամ հետվճար են տալիս։

«Եթե հիմա կտրենք ամբողջ աշխատավարձը, պարգևավճարները, ավտոմեքենաները, դրանց սպասարկման վճարով և բենզինի ծախսով, ամբողջ գումարը դնենք թոշակի վրա, կենսաթոշակը կարող ենք բարձրացնել 9000 դրամով: Բայց թոշկառուները դա չեն ստանա, քանի որ փողը հավաքելը ծախս ունի: Նախ պետական եկամուտներ չեն հավաքվի, քանի որ չկա ՊԵԿ-ը: Ինչքան էլ կրճատենք, այնքան ավելի վատ կհավաքվի: Այո, այսօր ՊԵԿ-ում կան մինչև 1 մլն դրամ աշխատավարձ ստացող աշխատակիցներ ու մենք ծնկաչոք խնդրում ենք, ասում ենք, որ հանկարծ գործից դուրս չգան: Բյուջե ընդհանրապես չի լինի, բոլոր դպրոցները կփակվեն, ճանապարհ չի կառուցվի:

Եթե միայն պարգևավճարները կտրենք, թոշակները կարող ենք ավելացնել 1000 դրամով: Բայց մենք ուրիշ բան ենք արել՝ հետվճարի համակարգ ենք ստեղծել, թոշակառուն միջինը 3000 դրամ հետ է ստացել՝ այսինքն էդ 1000 դրամը չենք տվել, ծախսել ենք, արդյունքում 3000 դրամ վերադարձրել ենք թոշակառուներին: Սխա՞լ ենք արել»,- ԱՍԵԼ Է Փաշինյանը:

Վարչապետը նաև ասել է, որ առաջին անգամ կարողացել են հասնել նրան, որ նվազագույն թոշակը ավելի մեծ է եղել, քան պարենային նվազագույն զամբյուղը:

2025-ի բյուջեով թոշակների բարձրացում չի նախատեսվել։ Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

2024 թ. երրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվությունը որոշ չափով թուլացել է։ Այդ մասին ավելի վաղ հայտնել էր Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---