5G ինտերնետի օպերատորները ՀՀ–ում ռադիոհաճախականությունների համար տուրք կվճարեն![]() 14 նոյեմբերի 2024 - 17:26 AMT PanARMENIAN.Net - 5G ինտերնետի օպերատորները Հայաստանում ռադիոհաճախականությունների համար տուրք կվճարեն։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: 2023 թվականին 5G ազդանշանի տարածման համար պետությունը հատկացրել է 2300-2400 մեգահերց հաճախականության տիրույթ, իսկ 2024–ի օգոստոսին՝ 3600-3800 ՄՀց, հայտնում է Sputnik Արմենիան։ Սովորական կապի (վերգետնյա բազային կայանների միջոցով) 1 մեգահերցի համար առաջարկվում է որպես տուրք սահմանել 25 մլն դրամ (64 հազար դոլար) միանվագ և 16,8 մլն դրամ (43 հազար դոլար) տարեկան, իսկ արբանյակային կապի համար՝ 3-ական մլն միանվագ և տարեկան: Նախարարը հստակեցրել է, որ ընդհանուր առմամբ հատկացված է 300 ՄՀց, բայց ցանց ստեղծելու համար յուրաքանչյուր օպերատորին անհրաժեշտ է առնվազն 50 ՄՀց տիրույթ: Այսպիսով, հաճախականությունները կբավականացնեն 6 օպերատորի (Հանրապետությունում լայնաշերտ ինտերնետի ներկայիս ծածկույթն ապահովում են 4-5 օպերատորներ)։ Տվյալ տուրքերի հաշվին բյուջե է մուտքագրվելու միանվագ 7․5 մլրդ դրամ (19 մլն դոլար), իսկ տարեկանի դեպքում՝ 5 մլրդ-ից մի փոքր ավելի(13 մլն դոլար)։ Հայաստանի երեք խոշորագույն օպերատորներն արդեն ապահովում են 5G կապը Երևանում և երկրի խոշոր քաղաքներում: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |