Բագրատ սրբազան․ Արցախյան հիմնախնդիրը լուծված չէ, և դա պետք է շարունակություն ունենա![]() 15 նոյեմբերի 2024 - 15:25 AMT PanARMENIAN.Net - «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հայտարարել է, որ Արցախյան հիմնախնդիրը լուծված չէ, և դա պետք է շարունակություն ունենա։ «Վերաբերմունքը չի փոխվել որևէ ձևով այսօր վարչապետի աթոռը զբաղեցնողի նկատմամբ՝ ոչ իր լեգիտիմությամբ, ոչ էլ Հայաստանի շահերը սպասարկող երևույթի և մեր պահանջը հստակ կերպով շարունակվում է։ Այդուհանդերձ, եթե ինքն իրեն որպես ՀՀ-ն ներկայացնող համարում է, պարտավորություն ունի կատարելու քայլեր, որոնք ինչ-որ չափով պետք է համապատասխանեն և իրական լինեն Հայաստանի շահի համար»,- ասել է նա հարցազրույցում, գրում է Panorama.am-ը։ Սրբազանը, արձագանքելով Բաքվում տեղի ունեցող COP29-ը համաժողովին և դրա շուրջ ստեղծված իրավիճակին և հայկական կողմի մասնակցել–չմասնակցելուն, ասել է, որ գերիների վերադարձի, ՀՀ ինքնիշխան տարածքների գրավումն Ադրբեջանի կողմից պետք է հնչեին այնտեղից։ «Գերիների վերադարձը, ՀՀ ինքնիշխան տարածքների գրավումն Ադրբեջանի կողմից պետք է հնչեր այնտեղից, որտեղ կարծում ենք պետք է գտնվեր։ Եթե համարձակություն լիներ այդ խնդիրներն արծարծելու և ինքն իրեն համարում է Հայաստանի ներկայացուցիչ, ուրեմն դա է միակ ճանապարհը»,- ասել է նա։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նաև ասել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրից Հայաստանի ստորագրությունը հետ կանչել-չկանչելու նպատակահարմարության մասին հարցին հստակ պատասխան հնարավոր է տալ միայն դրան առնչվող բոլոր պրոցեսների մասին ամբողջական տեղեկատվությանը տիրապետելու պարագայում, հայտնում է Aysor.am-ը։ «Բազմաթիվ վերլուծություններ, քննարկումներ են եղել այս հարցի շուրջ, բայց այս բոլորն իրական է դառնում միայն այն ժամանակ, երբ տիրապետում ես տեղի ունեցածին՝ խորքային իմաստով, երբ ամբողջական տեղեկատվություն ունես։ Մենք տեղյա՞կ ենք արդյոք, թե ի՞նչ ներքին, բանավոր և այլ համաձայնություններ են եղել կամ չեն եղել։ Տեղյակ չենք, ամենը ենթադրությունների ժանրից է։ Հետևաբար, կարևոր է, որ իրական բանակցություններ տեղի ունենան՝ հասկանալու համար՝ ի վերջո, այդ ստորագրությունը պետք է մնա՞, թե՞ պետք է դադարի։ Մինչև ամբողջական տեղեկատվությունը չլինի, չհասկանանք, թե՛ շահերի սպասարկումը, թե՛ վտանգները, թե՛ սպառնալիքները, թե՛ դրանից բխող մնացած հետագա քայլերը, պարզունակ կինի բարձրագոչ հայտարարություն անել այդ թեմայով»,- ասաց Բագրատ Սրբազանը։ Նա շեշտել է, որ օրվա իշխանություններն ունակ չեն իրական բանակցություններ վարել, իսկ դրանք չափազանց կարևոր են, եթե ուզում ենք երկարաժամկետ, կայուն խաղաղություն ունենալ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |