Պուտինն ու Ալիևը խոսել են ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման մասին![]() 15 նոյեմբերի 2024 - 15:26 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Կողմերը հաստատել են փոխադարձ շահագրգռվածությունը Մոսկվայի և Բաքվի «ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների» հետագա զարգացման հարցում, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Կողմերը քննարկել են արդյունաբերության և տրանսպորտի ոլորտներում մի շարք փոխշահավետ նախագծերի գործնական իրականացման հարցեր՝ հաշվի առնելով Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի վերջին շփումները Բաքվում և Պուտինի՝ օգոստոսին Ադրբեջան կատարած պետական այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում։ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը գլխավորում էր ՌԴ պատվիրակությունը Բաքվում ընթացող COP29–ում։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |