Դատարանը Քոչարյանին, Օհանյանին և Խաչատուրովին բերման ենթարկելու որոշում է կայացրել![]() 15 նոյեմբերի 2024 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Հակակոռուպցիոն քրեական դատարանում նոյեմբերի 15–ին շարունակվել է Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատական նիստը։ Քոչարյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՊՆ նախկին ղեկավար Սեյրան Օհանյանը չէին ներկայացել։ Դատական նիստին մեղադրյալներից ներկա էր միայն Արմեն Գևորգյանը, հայտնում է Aysor.am-ը։ Նիստը նախագահող Սարգիս Պետրոսյանը հայտարարել է, որ դատարանի որոշմամբ քրեական գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին, Սեյրան Օհանյանին պետք է հարկադրաբար ներկայացնեն Հակակոռուպցիոն դատարան՝ կայանալիք հերթական դատական նիստին նրանց մասնակցությունը ապահովելու նպատակով։ Որոշման կայացումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանապետին։ Վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 12-ի որոշմամբ բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը և թույլատրել վերաորակավորել մեղադրանքը: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 11–ի դատական նիստի ժամանակ, դիմելով դատավոր Սարգիս Պետրոսյանին, հայտարարել է, որ եկել է՝ բարի կամք դրսևորելով։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |