Մարության․ Ուղեվարձի թանկացման դեմ 30,000-ից ավելի ստորագրություն ենք հավաքել

Մարության․ Ուղեվարձի թանկացման դեմ 30,000-ից ավելի  ստորագրություն ենք հավաքել

PanARMENIAN.Net - Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ստորագրահավաքին, հայտնել է, որ արդեն ավելի քան 30,000 ստորագրություն է հավաքվել։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Երեկ 4036 քաղաքացի միացավ ստորագրահավաքին: Այսօր `4120 քաղաքացի: Ընդհանուր արդեն 32.411 ստորագրություն։ Շնորհակալ եմ բոլորին»,–ասվում է գրառման մեջ։

Մարությանն ավելի վաղ հայտարարել էր, որ ստորագրահավաքը թույլ կտա, որ ավագանու որոշման նախագծով ստիպեն քաղաքապետարանին հրաժարվել թանկացման չարդարացված մտադրությունից։

Նախատեսվում է հունվարի 1–ից անցում կատարել միասնական տոմսային համակարգի, որը նաև ուղեվարձի բարձրացում է ենթադրում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---