Նիդերլանդների ԱԳՆ-ն «կտրականապես մերժել է Ալիևի անհիմն տեսակետները»![]() 15 նոյեմբերի 2024 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Նիդերլանդների ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից COP29-ի ընթացքում հնչեցված մեղադրանքների`«կտրականապես մերժելով նրա անհիմն տեսակետները»։ «Նիդերլանդների Թագավորությունը կտրականապես մերժում է ռեպրեսիաների մասին անհիմն տեսակետները, որոնք արտահայտել է Ադրբեջանի նախագահը COP29-ի ժամանակ։ Նիդերլանդների Թագավորությունը բաղկացած է չորս ինքնավար և իրավահավասար երկրներից՝ համաձայն Թագավորության կանոնադրության՝ Արուբա, Կուրակաո, Սինտ Մարտեն և Նիդերլանդները, որոնք ներառում են Բոնեյր, Սաբա և Սինտ Էուստատիուս հատուկ մունիցիպալիտետները։ Այս ամենն արդյունք է կղզիներում անցկացված մի շարք հանրաքվեների և խորհրդակցությունների։ Ժողովրդավարական ընտրությունները պարբերաբար անցկացվում են վեց կղզիներից յուրաքանչյուրում»,- ասվում է հայտարարության մեջ, հայտնում է Factor.am-ը։ Նշվում է, որ Նիդերլանդները հավատարիմ է մնում կլիմայական հավակնություններին և COP-ը հաջողակ դարձնելուն, այդ առումով Նիդերլանդները միշտ եղել է փոքր կղզի պետությունների շահերի ակտիվ ջատագովը։ Ալիևն իր ելույթում Ֆրանսիային և Նիդերլանդներին մեղադրել էր «գաղութատիրության և մի շարք հանցագործություններ իրականացնելու մեջ»։ 20 տարուց ավելի երկիրը միանձնյա կառավարող բռնապետը Ֆրանսիայի իշխանություններին «Մակրոնի ռեժիմ» է անվանել։ Հարյուրավոր քաղբանտարկյալներ բանտերում ունեցող երկրի ղեկավարը փորձել է մարդու իրավունքների վերաբերյալ «դասեր տալ» արևմտյան ժողովրդավարություններին։ Ընթերցեք նաև․ Բորել․ Ալիևի հայտարարություններն անընդունելի են և խաթարում են COP29-ի նպատակները Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |