Թունբերգը Երևանում մասնակցել է Stop Greenwashing Genocide! ակցիային ՄԱԿ-ի գրասենյակի մոտ![]() 15 նոյեմբերի 2024 - 17:26 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ բողոքի ակցիա է իրականացվում Stop Greenwashing Genocide! խորագրով, որին մասնակցում է հայտնի էկոակտիվիստ Գրետա Թունբերգը, որը հրաժարվել է մասնակցել Բաքվում ընթացող COP29-ին՝ անցկացման վայրի պատճառով: Ակցիայի ավարտին նամակ կհանձնվի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին, հայտնում է Factor.am-ը։ Ակցիայի մասնակիցները իրենց հետ բերված COP29-ի պաստառի վրա կարմիր ներկով «արյունոտ ձեռքեր» են պատկերել ի նշան այն Ադրբեջանում անցկացնելու բողոքի։ «Մենք ցույց ենք տալու, որ բոլոր նրանք, ովքեր համաձայնել են COP29-ը անցկացնել բռնապետական պետության ներսում, սոլիդար են ոչ թե COP29-ի խորագրի, այլ այն գործընթացների հետ, որ իրականացրել է Ադրբեջանը՝ մասնավորապես մարդկության դեմ հանցագործությունը, էթնիկ զտումներն ու ցեղասպանությունը Արցախի բնակիչների նկատմամբ»,–ասել է ակցիայի կազմակերպիչներից մեկը, հայտնում է Sputnik Արմենիան։ Վրաստանում բողոքի ակցիաներ անցկացնելուց հետո շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը նոյեմբերի 14–ին Երևանում մասնակցել է «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա» թեմայով համաժողովին։ Իր ելույթում Թունբերգն Ադրբեջանին մեղադրել է էթնիկ զտումների համար՝ շեշտելով, որ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով հայերը ծայրահեղ դժվարությունների են բախվում: Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Թունբերգն անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Նա մեծ հետաքրքրությամբ լսել է հատկապես շվեդ միսիոներուհի Ալմա Յուհանսոնի հայանպաստ գործունեության մասին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |