Երեւանում տեղի է ունեցել «կոալիցիոն ընկերների» հերթական վեճը

PanARMENIAN.Net - Երեկ 20:00-ին Երեւանի Սիլիկյան թաղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբի մոտ այդ կուսակցության եւ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել: Միջադեպը տեղի է ունեցել Աջափնյակի համայնքապետ Ռուբեն Հովսեփյանի ՀՀԿ շտաբ այցից հետո: Որոշ տվյալներով, կարգի վերականգնման համար ծեծկռտուքի վայր են ժամանել ոստիկանության եւ դատախազության աշխատակիցները:



PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ իրենց կուսակցությունը առաջնորդվում է խաղի ազնիվ կանոններով: «Այս ընտրությունները լուրջ մտահոգություն են առաջացնում Երեւանի համայնքների որոշ ղեկավարների մոտ, ինչն էլ դրդում է նրանց դիմել նման անկառավարելի գործողությունների: Մի բան հստակ է, ԲՀ-ն երբեք խաղի արդար կանոն չի խախտել, եւ այսուհետ եւս չի խախտելու, այդուհանդերձ նախահարձակ լինողները պիտի իմանան, որ անպայմանորեն պատասխան ստանալու են, ուստի կրկին կոչ եմ անում բոլորին պահպանել կոռեկտություն, չխախտել որեւէ կանոն եւ փորձ չանել ընդամենը Երեւանի ավագանու ընտրությունները վերածել մեզ համար անընդունելի ու մերժելի գործընթացի»,-ասել է Նաիրա Զոհրաբյանը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---