Գյումրու նախկին քաղաքապետի որդին՝ Խաչատուր Բալասանյանը կալանավորվել է![]() 16 նոյեմբերի 2024 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդու՝ Խաչատուր Բալասանյանի տնային կալանքը փոխվել է բանտային կալանքով։ Տեղեկությունը հաստատել է ընտանիքի փաստաբան Տիգրան Գրիգորյանը, հայտնում է «Ազատությունը»։ Նա նշել է, որ Վերաքննիչ դատարանի այս որոշումը կմեկնաբանի ավելի ուշ։ Տեղեկությունը հաստատել է նաև դատախազությունը: Խաչատուր Բալասանյանը հոկտեմբերի 11-ին էր ձերբակալվել «Զվարթնոց» օդնավայականում ԱՄՆ մեկնելու ճանապարհին։ Ապա առաջին ատյանի դատարանը 70 մլն դրամ գրավի դիմաց նրա նկատմամբ տնային կալանք էր նշանակել, ինչը դատախազությունը բողոքարկել էր։ Կրտսեր Բալասանյանը մեղադրվում է Գյումրիի Սեվ բերդ ամրոցի հարակից հողատարածքներն ապօրինի ձեռք բերելու, իսկ գործով անցնող մյուս 4 անձիք, այդ թվում՝ հայրը՝ նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը հողատարածքն ապօրինի օտարելու համար։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |