Սիմոնյանը Հունգարիայի նախագահի հետ խոսել է հարաբերությունները բարելավելու անհրաժեշտ քայլերից![]() 16 նոյեմբերի 2024 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Հունգարիա կատարած պաշտոնական այցի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հերթական հանդիպումը Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկի հետ էր: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Հունգարիա հարաբերությունների ներկայիս ընթացքին ու դրանք բարելավելու անհրաժեշտ քայլերին: Բացի երկկողմ հարաբերություններին վերաբերող քննարկումներից` ՀՀ ԱԺ նախագահն ու Հունգարիայի նախագահն անդրադարձել են նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման, ինչպես նաևտարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: Ալեն Սիմոնյանը Հունգարիայի նախագահին է ներկայացրել նաև ՀՀ կառավարության կողմից նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 14-ին եղել է Հունգարիայի խորհրդարանում ու հանդիպել Հունգարիայի Ազգային ժողովի պատվիրակությանը` երկրի ԱԺ նախագահ Լասլո Կյովերի գլխավորությամբ: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի թեմային և Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |