Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն![]() 16 նոյեմբերի 2024 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում նոյեմբերի 16-ի և 18-ի երեկոյան ժամերին, 17-ի գիշերը, 19-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Նոյեմբերի 17-ի ցերեկը, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 16-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում մինչև 18-23մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևանում նոյեմբերի 16-ի և 18-ի երեկոյան ժամերին, 17-ի գիշերը սպասվում է անձրև, 19-ին հնարավոր է կարճատև անձրև։ Նոյեմբերի 17-ի ցերեկը, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի լույս 17–ի գիշերը մայրաքաղաքում սպասվում է 0․․․+2 աստիճան, իսկ նոյեմբերի 17–ի ցերեկային ժամերին՝ +14 աստիճան։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |