Ադրբեջանը Թուրքիային մատակարարվող գազի գինը բարձրացնում է երկու անգամ

PanARMENIAN.Net - Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, վկայակոչելով Haber 7 թուրքական պորտալը, բնական գազի առք ու վաճառքի շուրջ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ բանակցություններն ավարտվել են, եւ ադրբեջանական կողմը գազի գինը 120 ԱՄՆ դոլարից կբարձրացնի մինչեւ 200-250 ԱՄՆ դոլարի 1000 խորանարդ մետրի դիմաց: Նաեւ հաղորդվում է, որ «Շահդենիզ» նախագծի երկրորդ փուլի շրջանակներում արդյունահանվող գազի ծավալի եւ արժեքի քննարկումը դեռեւս շարունակվում է:



2008 թվականին Թուրքիան Ադրբեջանից գնել էր 5 մլրդ խորանարդ մետր գազ` 120 դոլար արժեքով 1000 խորանարդ մետրի դիմաց:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---