Իսրայելի նախագահը չեղարկել է այցը Բաքու՝ «անվտանգության նկատառումներից»![]() 18 նոյեմբերի 2024 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը, որը COP29-ին մասնակցելու նպատակով նոյեմբերի 19-ին պետք է ժամաներ Բաքու, չեղարկել է այցը «անվտանգության նկատառումներից» ելնելով։ Այդ մասին հայտարարել է նրա գրասենյակը։ Պարզվել է, սակայն, որ Թուրքիան հրաժարվել է օդային տարածք տրամադրել Հերցոգի Sion Wing կառավարական օդանավի համար, գրում է Aurora-israel.co.il-ը։ Ըստ Yedioth Ahronot թերթի, որը հղում է սեփական աղբյուրին, Բաքուն փորձել է հարթել այդ հարցն Անկարայի հետ, սակայն, ապարդյուն։ Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները սրվել են Գազայի հատվածում իսրայելական բանակի գործողությունների արդյունքում։ Իսրայելի նախագահը համալրել է աշխարհի այն առանցքային երկրների ղեկավարների շարքը, որոնք չեն մասնակցում Բաքվի COP29–ին։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |