Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Վիետնամում է․ Քննարկել են ապակենտրոնացված գործակցության հարցեր![]() 18 նոյեմբերի 2024 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում գտնվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եղել է Նին Բին նահանգում, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Վիետնամի կոմկուսի Նին Բին նահանգի քարտուղար Դոան Մին Հուանին ջերմ ընդունելության համար` նշելով, որ այն հայ-վիետնամական բարեկամական հարաբերությունների վկայությունն է: Հանդիպմանը, ի թիվս այլ թեմաների, քննարկվել են նաև երկկողմ ապակենտրոնացված համագործակցությանը վերաբերող հարցեր: ԱԺ նախագահի գլխավորությամբ պատվիրակությունը շրջել է նաև Hyundai ավտոմեքենաների գործարանում ու ծանոթացել ընկերության գործունեությանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |