«Իմ քայլը» հիմնադրամն ամանորյա մեծ վիճակահանություն կկազմակերպի․ Տոմսի արժեքը մինչև 1․5 մլն դրամ

«Իմ քայլը» հիմնադրամն ամանորյա մեծ վիճակահանություն կկազմակերպի․ Տոմսի արժեքը մինչև 1․5 մլն դրամ

PanARMENIAN.Net - 2024-ի դեկտեմբերի 30-ին «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամն ամանորյա մեծ վիճակահանություն կկազմակերպի, որի արդյունքով հաղթող ճանաչված մասնակիցները կստանան արժեքավոր նվերներ:

Վիճակահանությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ձեռք բերել մասնակցության տոմս՝ համարակալված սիմվոլիկ նվերի տեսքով: Սիմվոլիկ նվերների արժեքներն են 500 հազար դրամ, 1 մլն դրամ և 1․5 մլն դրամ:

Սիմվոլիկ համարակալված նվերները ձեռք բերելու համար սահմանված գումարներն անհրաժեշտ է փոխանցել Հիմնադրամի հաշվեհամարներին:

Վիճակահանության արդյունքում ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է հիմնադրամի 2025 թվականի ծրագրերի իրականացմանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---