Հայ ձյուդոիստները 6 ոսկե մեդալ են նվաճել Բելգիայի մրցաշարում19 մայիսի 2009 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ձյուդոյի պատանեկան հավաքականը (մինչեւ 17 տ) մայիսի 16-ին եւ 17-ին բելգիական Հերենտալս քաղաքում մասնակցել է միջազգային մրցաշարի, փայլուն է հանդես եկել, նվաճել 8 մեդալներ, այդ թվում` 6 ոսկե եւ երկու արծաթե:Հայաստանի կողմից բարձրագույն պարգեւի արժանացան Երջանիկ Կարապետյանը (մինչեւ 48 կգ ք/կ), Գարիկ Հարությունյան (մինչեւ 50 կգ ք/կ), Դավիթ Նիկողոսյան (մինչեւ 55 կգ ք/կ), Դավիթ Ղազարյան (մինչեւ 60 կգ ք/կ), Մհեր Թավակալյան (մինչեւ 73 կգ ք/կ) եւ Արթուր Կրոյանը (մինչեւ 81 կգ ք/կ): Արման Նիկողոսյանը (մինչեւ 81 կգ ք/կ) եւ Գեւորգ Թորոսյանը (մինչեւ 60 կգ ք/կ) արժանացել են արծաթե մեդալների: Հիշեցնենք, որ Հայաստանի ձյուդոյի պատանեկան հավաքականը մայիսի 8-ին գլխավոր մարզիչ Մարտին Սարգսյանի ղեկավարությամբ ժամանել է Բեռլին, որտեղ եզրափակելով իր ելույթները միջազգային մրցաշարում մեկ մեդալով (3-րդ տեղ) եւ 5 մրցանակային տեղերով, մայիսի 15-ին ուղեւորվել է Բելգիա: Վերոհիշյալ մրացաշարերը Հայաստանի ձյուդոյի պատանեկան հավաքականի համար նախապատրաստական փուլ են հանդիսանում Եվրոպայի պատանեկան առաջնության համար, որը տեղի կունենա 2009-ի հունիսի 26-28-ը Կոպերե (Սլովենիա) քաղաքում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բուայեն կոչ է արել սառեցնել Ֆրանսիայում ադրբեջանական ակտիվները` միջոցներն ուղղելով Նոր Կալեդոնիայում վնասի վերականգնմանը Նա հիշեցրել է, որ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Արցախում Բյուիսոնն Ադրբեջանի դեսպանին՝ Le Point-ում Ալիևի մասին հոդվածի վերաբերյալ․ Ճշմարտությունը ցավալի է Բյուսինոը գերազանց է որակել Le Point–ի աշխատանքy Դավութօղլու. Թուրքիան պետք է արագ կարգավորի ՀՀ հետ հարաբերությունները` կանխելու Մերձավոր Արևելքի «հրդեհի» տարածումը դեպի Կովկաս Նա հավելել է, որ փոխադարձաբար պետք է բացվեն սահմանային անցակետերը ու դեսպանությունները ՄՊՀ-ն վարույթ է հարուցել gg-ի նկատմամբ հասարակության մոլորեցման առերևույթ հատկանիշներով Վարույթի հարուցման առիթ է հանդիսացել քաղաքացու հաղորդումը |