Էդուարդ Սպերցյանը՝ Հայաստանի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների շարքում

Էդուարդ Սպերցյանը՝ Հայաստանի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների շարքում

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Էդուարդ Սպերցյանն ընդգրկվել է ազգային թիմի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների շարքում:

Սպերցյանը, Ազգերի լիգայի խաղարկության վերջին տուրում գրավելով Լատվիայի հավաքականի դարպասը, Հայաստանի ազգային հավաքականում 6-րդ գոլն է խփել և ընդգրկվել ընտրանու պատմության լավագույն ռմբարկուների տասնյակում, հայտնում է Արմենպրեսը։

Գոլերից 2-ը նա խփել է Լատվիայի հավաքականին՝ դառնալով լատվիացիների հետ դիմակայությունում Հայաստանի հավաքականի լավագույն ռմբարկուն:

Լատվիայի դեմ խաղում ազգային թիմի կազմում իր գոլերի հաշիվը բացել է Արթուր Միրանյանը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն Հենրիխ Մխիթարյանն է` 31 գոլով:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---