Ադրբեջանն ավերել է Արցախի Տանձատափ եկեղեցու մեծ մասը

Ադրբեջանն ավերել է Արցախի Տանձատափ եկեղեցու մեծ մասը

PanARMENIAN.Net - Ադրբեջանն ավերել է Արցախի Կովսական շրջանի 19–րդ դարի Տանձատափ եկեղեցու մեծ մասը։ Դա են վկայում արբանյակային լուսանկարները, որոնք արվել են 2023 թ. հոկտեմբերի 5–ից մինչև 2024 թ. ապրիլի 30–ը, հայտնում է «Caucasus Heritage Watch»–ը։

Տանիքի մեծ մասը փլուզվել է, ինչպես նաև հարավային պատը, որի մեջ խաչքար կար տեղադրված: Նշվում է, որ եկեղեցին տասնամյակներ շարունակ մնացել է վնասված, բայց կանգուն` մինչև վերջին փլուզումը։

Միջազգային դատարանը 2021 թ. դեկտեմբերին պարտավորեցրել է Ադրբեջանին «կանխել հայկական մշակութային ժառանգության պղծումն ու վանդալիզմի ենթարկելն ու պատժել կատարողներին։ Ասվում էր, որ Բաքուն պետք է հետաքննի և պատասխանատվության կանչի մեղսակից բոլոր կողմերին, որոնք վնաս են պատճառել, «եթե չի կարողացել կանխել դա»։ Նշվում է նաև, որ հայկական եկեղեցիները պետք է ընդգրկվեն Ադրբեջանի հուշարձանների ցանկում և վերականգնում նախատեսվի հայ ճարտարապետների հետ համագործակցությամբ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակույթի և Արտակարգ իրավիճակների կազմակերպության տնօրեն, 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի և դրա երկու արձանագրությունների (1954 և 1999 թթ.) քարտուղար Քրիստա Պիկատն ասել է, որ Լեռնային Ղարաբաղն արդեն երկար տարիներ է, ինչ գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրության կենտրոնում․ «կառույցը մտահոգված է տարբեր ծագում ունեցող և տարբեր տեսակի մշակութային արժեքների ենթադրյալ ոչնչացման մասին զեկույցներով»։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---