Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանին կանչել են ԱԳՆ![]() 20 նոյեմբերի 2024 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլլաևային կանչել են Եվրոպայի և արտաքին գործերի նախարարություն՝ COP29–ի շրջանակում «Ֆրանսիայի և եվրոպացիների հասցեին Ադրբեջանի իշխանությունների անընդունելի հայտարարությունների» պատճառով։ Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ–ն։ «Ադրբեջանի թշնամական գործողությունները պետք է դադարեցվեն»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Ֆրանսիայի ԱԳՆ–ն չի նշել, թե Բաքվի կոնկրետ որ հայտարարությւոնների մասին է խոսքը, սակայն Ֆրանսիայի՝ էկոլոգիական անցման հարցերով նախարար Անյես Պանիե-Ռյունաշեն չեղարկել է իր մասնակցությունը COP29–ին։ Ալիևն իր ելույթում Ֆրանսիային և Նիդերլանդներին մեղադրել էր «գաղութատիրության և մի շարք հանցագործություններ իրականացնելու մեջ»։ 20 տարուց ավելի երկիրը միանձնյա կառավարող բռնապետը Ֆրանսիայի իշխանություններին «Մակրոնի ռեժիմ» է անվանել։ Հարյուրավոր քաղբանտարկյալներ բանտերում ունեցող երկրի ղեկավարը փորձել է մարդու իրավունքների վերաբերյալ «դասեր տալ» արևմտյան ժողովրդավարություններին։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |