Բլինքենն ու Ֆիդանը կարևորել են կայուն խաղաղության հաստատումը Հրվ. Կովկասում

Բլինքենն ու Ֆիդանը կարևորել են կայուն խաղաղության հաստատումը Հրվ. Կովկասում

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ռիո դե Ժանեյրոյում ընթացող G20–ի շրջանակում հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։

Նրանք քննարկել են Հարավային Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղության կարևորությունը, հայտնում է ԱՄՆ Պետքարտուղարությունը։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև իրավիճակին Լիբանանում, ընդգծել Գազայում պատերազմը վերջ դնելու և բոլոր պատանդների ազատ արձակելու անհրաժեշտությունը:

Բլինքենն ու Ֆիդանը Հարավային Կովկասի հարցը քննարկել էին նաև նոյեմբերի 13-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ։ Նրանք քննարկել էին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---