Աննա Հակոբյանն ու Զելենսկայան Վատիկանում մասնակցել են հրապարակային գլխավոր ունկնդրությանը

Աննա Հակոբյանն ու Զելենսկայան Վատիկանում մասնակցել են հրապարակային գլխավոր ունկնդրությանը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ներկա է եղել Վատիկանում հրապարակային գլխավոր ունկնդրությանը։ Ներկա է եղել նաև Ուկրաինայի առաջին տիկին՝ Ելենա Զելենսկայան։ Հակոբյանն այդ մասին տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում և գրառում արել։

«Վատիկանում՝ Սուրբ Պետրոսի հրապարակում, ներկա էի հրապարակային գլխավոր ունկնդրությանը, որն անցկացնում էր Հռոմի Սրբազան քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապը։ Ունկնդրությանը ներկա էին ուխտավորներ՝ աշխարհի տարբեր երկրներից»,- ասվում է գրառման մեջ։

Նոյեմբերի 18–ին տիկնոջ հետ Սուրբ Աթոռ այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել էր իր ֆեյսբուքյան էջում, որ իր այցը կարճատև է լինելու՝ վերադառնալու է նույն օրը, իսկ Աննա Հակոբյանի այցն ավելի երկար կտևի։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---