Բելառուսի ՊՆ․ Իրավիճակը ՀԱՊԿ գոտում հավաքական ուժերի գնահատում է պահանջում

Բելառուսի ՊՆ․ Իրավիճակը ՀԱՊԿ գոտում հավաքական ուժերի գնահատում է պահանջում

PanARMENIAN.Net - Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Խրենինը հայտարարել է, որ ՀԱՊԿ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, պատասխանատվության գոտում իրավիճակի զարգացումը թելադրում է այդ կազմակերպության Հավաքական ուժերի վիճակի գնահատման անհրաժեշտություն։ Նա այդ մասին ասել է «ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության և անվտանգության ոլորտում գիտական գործունեության կիրառական ասպեկտները» խորագրով միջազգային ռազմագիտական համաժողովում, հայտնում է ՏԱՍՍ–ը։

«Ձևավորվող ռազմաքաղաքական իրավիճակը մեզանից պահանջում է անաչառ և համակողմանի գնահատել հավաքական ուժերի վիճակը, վերլուծել և համակարգել ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության և անվտանգության ապահովման ոլորտում առկա խնդիրները»,- ասել է Բելառուսի ՊՆ ղեկավարը։

Խրենինն ասել է նաև, որ «ՀԱՊԿ անդամ պետությունների սահմանների անմիջական հարևանությամբ տեղակայվում են ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության ռազմավարական համակարգի տարրեր, ծավալվում են լրացուցիչ զորախմբեր»։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---