Իրանը կփոխի մայրաքաղաքը․ Այլ ելք չեն տեսնում![]() 20 նոյեմբերի 2024 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կառավարության նիստում հայտարարել է Հանրապետության մայրաքաղաքը տեղափոխելու ծրագրի մշակման մեկնարկի մասին, հայտնում է Radar Armenia-ն ISNA գործակալության վրա հղումով։ Նախագահը պլանի պատրաստման պատասխանատու է նշանակել իր առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆին։ «Մենք ցանկանում ենք շարունակել երկրի հարավից ու ծովից առաջնային ռեսուրսները բերել դեպի կենտրոն, դրանք վերածել արտադրանքի և հետո արտահանել, եթե ուղարկենք հարավ, դա լրջորեն կարժեզրկվի և կնվազեցնի մեր մրցունակությունը։ Մենք այլ ելք չունենք, քան երկրի տնտեսական և քաղաքական կենտրոնը տեղափոխել հարավ և ծովի մոտ»,- նշել է Փեզեշքյանը։ Ըստ Իրանի նախագահի՝ խնդիրը չլուծելու դեպքում ապագայում բնապահպանական խնդիրների առաջ ևս կկանգնեն։ Photo. AFP Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |