Մեղրի հումքով ոգելից խմիչքների արտադրություն կսկսվի

Մեղրի հումքով ոգելից խմիչքների արտադրություն կսկսվի

PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանն այցելել են «Եղվարդի նեկտար» ընկերություն՝ ծանոթանալու կազմակերպության արտադրական գործունեությանը և հաջողություններին, որը նախատեսվում է նաև սկսել մեղրի հումքով ոգելից խմիչքների արտադրություն, մասնավորապես՝ մեղրի օղի, բրենդի, գինի և վիսկի։

Ընկերությունն արտադրում է 15 տեսակի մեղր, սակայն նախատեսում է ընդլայնել արտադրանքի տեսականին՝ հասցնելով 50-ի։ Ընկերությունը տարեկան ապահովում է մինչև 50 տոննա մեղվամթերքի արտադրություն։ Արտադրանքն արտահանվում է Ֆրանսիա, ԱՄՆ և Չինաստան։

Ընկերությունն օգտվել է «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության» պետական ծրագրից՝ ձեռք բերելով նոր սարքավորումներ, որոնք նպաստել են արտադրության ընդլայնմանը և արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև սերտորեն համագործակցում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ՝ «Մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագրի» շրջանակում՝ հանդես գալով որպես մատակարար կազմակերպություն։

«Եղվարդի նեկտար» ընկերությունը հիմնադրվել է 1997 թվականին՝ ընտանեկան ավանդական տնտեսության հիման վրա: Տարիների ընթացքում այն ձեռք է բերել զգալի աճ՝ դառնալով Հայաստանի առաջատար մեղվաբուծական ընկերություններից մեկը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---