Դեսպան․ Էստոնիան շահագրգռված է ամրապնդելու ՀՀ հետ գործակցությունը![]() 21 նոյեմբերի 2024 - 12:42 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի նորանշանակ դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին, շնորհավորել պաշտոնը ստանձնելու առիթով և հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում Հայաստանի-Էստոնիայի համագործակցությունը կշարունակի զարգանալ ու ընդլայնվել: Մարգ Մարդիսալու-Կահարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և շեշտել Էստոնիայի կառավարության շահագրգռվածությունը ամրապնդելու համագործակցությունը Հայաստանի հետ: Այդ առումով, դեսպանը կարևորել է երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է քաղաքական ակտիվ երկխոսությունը, հարաբերությունների խորացումը տնտեսության և այլ ոլորտներում: Երկրի ղեկավարն ընդգծել է Էստոնիայի դերը նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացման և մեր երկրում բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի շուրջ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |