Բերբոքը Բաքվում ճնշող է անվանել մարդու իրավունքների իրավիճակն այդ երկրում և կոչ արել ազատել ընդդիմադիրներին![]() 22 նոյեմբերի 2024 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը Բաքվում COP29 կլիմայական համաժողովի շրջանակում հրավիրած մամուլի ասուլիսում ճնշող է անվանել մարդու իրավունքների իրավիճակն այդ երկրում և կոչ է արել ազատել ընդդիմադիրներին: Նա նաև անընդունելի է անվանել մուտքի արգելքը ԵԽԽՎ անդամների համար, որոնց թվում կան նաև Բունդեսթագի անդամներ, գրում է Turan-ը։ «Որպես Գերմանիայի ԱԳ նախարար ուզում եմ ասել, որ ԵԽԽՎ 76 անդամի մուտքի արգելքը բացարձակապես անընդունելի է։ Նրանց թվում կան նաև Բունդեսթագի գերմանացի պատգամավորներ և դա անհամատեղելի է ԵԽ-ում Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների հետ»,- ընդգծել է Անալենա Բերբոքը։ Պատասխանելով Ադրբեջանում ձերբակալված կլիմայական ակտիվիստների և ընդդիմադիրների մասին հարցին՝ նա ասել է, որ Գերմանիան հանդես է գալիս իշխանության քննադատներին ազատելու օգտին և որ բարձրացնելու է այդ հարցը Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպմանը, «Անկախ կլիմայական այս համաժողովից, մարդու իրավունքների իրավիճակը միշտ եղել է Գերմանիայի և Ադրբեջանի կառավարության միջև քաղաքական քննարկումների մաս: Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է. լրատվամիջոցների աշխատակիցների, ակտիվիստների և ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունները խիստ մտահոգիչ են»,-ասել է Բերբոքը։ Նոյեմբերի 19–ին Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը Երևանում էր և հանդիպել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Հարավային Կովկասում կայունության ապահովման համատեքստում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Միրզոյանը ներկայացրել է գործընթացում վերջին զարգացումները, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախագծի վերջնականացման ուղղությամբ իրականացված աշխատանքները՝ ընդգծելով պայմանագրի ստորագրման կարևորությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |