Միրզոյանն ու Հոֆրայթերն ընդգծել են ՀՀ դիմակայունության ամրապնդման ուղղությամբ գործակցության կարևորությունը![]() 22 նոյեմբերի 2024 - 11:31 AMT PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերը Երևանում կայացած հանդիպմանն անդրադարձել են Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ համագործակցության հետագա խորացմանն ուղղված ջանքերին՝ թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ ԵՄ հարթակում: Անդրադառնալով ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման մտադրությանը՝ նախարար Միրզոյանը շեշտել է ժողովրդավարության, օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում ՀՀ կողմից իրականացվող բարեփոխումների շարունակական ընթացքը: Ընդգծվել է ՀՀ դիմակայունության հետագա ամրապնդման ուղղությամբ համագործակցության կարևորությունը: Արարատ Միրզոյանը և Անտոն Հոֆրայթերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ: Այս համատեքստում նախարար Միրզոյանը զրուցակցին ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ՀՀ տեսլականը, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները: Երկկողմ գործընկերության օրակարգի հետագա ընդլայնման համատեքստում բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը զուգահեռ զրուցակիցները կարևորել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացումը և դրան նպաստող միջխորհրդարանական ակտիվ փոխգործակցությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԳԴՀ Բունդեսթագի եվրամիության հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը գոհունակությամբ նշել, որ վերջին տարիներին Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում կրում է ինտենսիվ բնույթ: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը, այդ թվում՝ միջազգային հարթակներում: Նոյեմբերի 19–ին կարճատև աշխատանքային այցով Հայաստանում էր Գերմանիայի ԱԳ նախարարը։ Հարավային Կովկասում կայունության ապահովման համատեքստում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |