Փաշինյան․ Խիստ մտահոգված ենք Լիբանանում ահագնացող անվտանգային իրավիճակով![]() 22 նոյեմբերի 2024 - 12:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը խիստ մտահոգված և անհանգստացած է Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում ահագնացող անվտանգային իրավիճակով, և անթույլատրելի է համարում խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը: Այդ մասին ասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում, որը նա հղել է Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկաթիին Անկախության օրվա առթիվ: Նա նշել է, որ ՀՀ–ն աջակցում է Լիբանանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու սահմանների անձեռնմխելիությանը և գործուն մասնակցությամբ՝ հայկական խաղաղապահ զորախմբի միջոցով, իր ներդրումն է ունենում Լիբանանի անվտանգության ամրապնդման գործում: «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լիբանանի բարեկամ ժողովրդին անկախության օրվա առթիվ: Հայաստանի և Լիբանանի հարաբերությունների հիմքում ընկած են երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը, փոխշահավետ համագործակցությունը և փոխադարձ հարգանքը, ինչը լավագույնս բնորոշում է Հայաստանի և Լիբանանի քաղաքական հարաբերությունների ներկայիս մակարդակը: ․․․Լիբանանի համար այս ծանր ժամանակաշրջանում մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ուժ և կորով՝ ծառացած մարտահրավերներին դիմագրավելու և երկիրը խաղաղ հանգրվանի հասցնելու Ձեր ջանքերում»,–ասվում է ուղերձում։ Լիբանանի տարածքը պարբերաբար գնդակոծվում և հրթիռակոծվում է Իսրայելի կողմից, որը թիրախավորում է «Հեզբոլլահի» անդամներին ու օբյեկտները, սակայն, մեծաթիվ են զոհերը նաև քաղաքացիական բնակչության շրջանում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |