Փոխվարչապետ. ՀՀ–ն պատրաստ է աջակցելու Իսպանիային ջրհեղեղի հետևանքները մեղմելու գործում![]() 22 նոյեմբերի 2024 - 13:05 AMT PanARMENIAN.Net - Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանում Իսպանիայի նորանշանակ դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսի հետ հանդիպմանը կառավարության անունից ցավակցություններ է հայտնել Իսպանիայի արևելյան շրջաններում ավերիչ ջրհեղեղի հետևանքով հարյուրավոր զոհերի կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանը պատրաստակամ է իր հնարավորությունների չափով աջակցելու Իսպանիային ջրհեղեղի հետևանքները մեղմացնելու ուղղությամբ: Փոխվարչապետը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ իր կարևոր առաքելության մեջ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման նպատակով անհրաժեշտ աշխատանքների շուրջ՝ անդրադառնալով հնարավոր նոր ուղիղ չվերթների քանակի ավելացմանը: Երկուստեք կարևորվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք կիրարկումը Հայաստանի և ԵՄ անդամ պետությունների միջև հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Իսպանիան մեծապես տուժել է հորդառատ անձրևների պատճառով տեղի ունեցած ջրհեղեղից, որից առավելապես տուժել է Վալենսիայի շրջանը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |