Հաջիև․ Հայերը կարող են Ղարաբաղ վերադառնալ միայն ընդունելով Ադրբեջանի քաղաքացիություն՝ փոխադարձության սկզբունքով![]() 22 նոյեմբերի 2024 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ հայերը կարող են Ղարաբաղ վերադառնալ միայն ընդունելով Ադրբեջանի քաղաքացիություն։ Նա այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում՝ արձագանքելով ԱՄՆ սեանտոր Էդ Մարքիի ելույթին Բաքվի COP29–ում և դրանից հետո, որտեղ նա, ըստ Հաջիևի, «իր այցի արդյունքները ներկայացրել է այնպես, որ համահունչ լինի հայկական լոբբիի ակնկալիքներին»։ ԱՄՆ դեմոկրատ սենատորներ Շելդոն Ուայթհաուսն ու Էդ Մարքին Բաքվում COP29-ի շրջանակում ասուլիսի ժամանակ հայտարարել էին, որ աջակցում են Հայաստանին ու ընդգծել, որ ԼՂ-ի հայերը պետք է ունենան վերադարձի իրավունք։ Անդրադառնալով Մարքիի հետ հանդիպման բովանդակությանը՝ նա ներկայացրել է ադրբեջանական կողմի դժգոհությունները ԱՄՆ–ից՝ ԱՄՆ Կոնգրեսի 907–րդ ուղղումն ու 30 ամյա «աջակցությունը ՀՀ–ին Ադրբեջանի դեմ», գրում է Turan-ը։ Նա նաև ասել է, թե «անջատողականների, այդ թվում օլիգարխ Ռուբեն Վարդանյանի, հանցագործությունների հետաքննությունը հասցվելու է տրամաբանական ավարտին և նրանք կանգնելու են դատարանի առջև»։ Հաջիևը նաև ասել է, թե Ղարաբաղի հայերը կարող են քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնել միայն անհատական կարգով և նրանց վերադարձը դիտարկվելու է ըստ Ադրբեջանի օրենքների։ «Սակայն դա կարող է տեղի ունենալ միայն փոխադարձ հենքով և Հայաստանից հեռացած բնիկ ադրբեջանցի բնակչության վերադարձի իրավունքի ճանաչմանը զուգահեռ»,–ասել է Հաջիևը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |