Փորձագետ․ Բաքուն աշխարհի աչքի առաջ միջոցառում է կազմակերպում՝ տարածքային հավակնություններ ներկայացնելով Երևանին

Փորձագետ․ Բաքուն աշխարհի աչքի առաջ միջոցառում է կազմակերպում՝ տարածքային հավակնություններ ներկայացնելով Երևանին

PanARMENIAN.Net - Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը, անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնված անոնսին՝ COP29-ի շրջանակում «Ադրբեջանական Երևան» միջոցառման վերաբերյալ, որը կազմակերպում է «Հեյդար Ալիևի» հիմնադրամը, դա անվանել է բացառիկ հանդգնություն։ Նա այդ մասին գրել է Տելեգրամի իր ալիքում։

Հայրապետյանը նշել է, որ Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով «ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության, այս դեպքում՝ մայրաքաղաք Երևանի նկատմամբ։

«Ադրբեջանը չգիտի, թե էլ ինչպես ցույց տա իր ագրեսիվ նկրտումները, որ մենք հասկանանք ու կանխարգելիչ քայլեր ձեռնարկենք…»

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---