Ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաներ կհիմնվեն![]() 22 նոյեմբերի 2024 - 17:07 AMT PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ Հայաստանի և Նիդերլանդների միջև բազմաոլորտ համագործակցությունը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել: Նախարարը նշել է, որ արտահանման դիվերսիֆիկացման շրջանակներում Հայաստանում արդեն իսկ բացվել է էլեկտրական մեծությունների, ժամանակի և հաճախականության տրամաչափարկման լաբորատորիա, որը նպաստելու է արտադրանքի և ծառայությունների որակի բարելավմանը և հավելել, որ կհիմնվի ժամանակակից սարքավորումներով հագեցած ևս 3 տրամաչափարկման լաբորատորիա։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հիմնական հեռանկարային ուղղությունները, մասնավորապես անդրադարձել են ներդրումային հնարավորություններին, արտահանման դիվերսիֆիկացմանը, գյուղատնտեսության, արդյունաբերության, դեղագործական արդյունաբերության ոլորտներին։ Պապոյանը ներկայացրել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը կարող է դառնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ավելի լայն տնտեսական համագործակցության կարևոր բաղկացուցիչ։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |