Կրոնական թեմաներով ադրբեջանական ԶԼՄ-ների սակարկություններն անհիմն են19 մայիսի 2009 - 19:25 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԶԼՄ-ները ապատեղեկատվություն են տարածել այն մասին, որ Էջմիածնի Հոգեւոր ճեմարանի ուսանողներից մեկը հեռացվել է Երեւանի Կապույտ մզկիթ այցելելու պատճառով: Պարզելու համար, թե որքանով է այդ հաղորդագրությունը համապատասխանում իրականությանը կամ արդյոք ադրբեջանական քարոզչության հերթական հնարքն է, PanARMENIAN.Net ի թղթակիցը դիմեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո կենտրոն: Բառացիորեն մեջ ենք բերում Սեւանի հոգեւոր ճեմարանի ղեկավար հայր Գեւորգի պատասխանը. «Ճեմարանի սաները չեն կարող հեռացվել մզկիթ այցելելու պատճառով: Նրանք ուսումնասիրում են կրոնագիտությունը եւ իրավունք ունեն ազատորեն այցելել մզկիթներ կամ այլ դավանանքի պատկլանող կրոնական հաստատություններ: Սեւանի հոգեւոր ճեմարանից մի ուսանող հեռացվել է բազիցս անազնիվ վարք ցուցաբերելու համար»:Մեկնաբանությունների համար PanARMENIAN.Net ի թղթակիցը դիմեց նաեւ Կապույտ մզկիթի մամլո ծառայություն: Ահա, թե ինչպես մեկնաբանեց ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունը Երեւանում Կապույտ մզկիթի պատասխանատու պրն Շափուր Լոտվին. «Ամենայն պատասխանատվությամբ ժխտում եմ նման միջադեպը, քանի որ Կապույտ մզկիթը բաց է բոլորի համար` անկած ազգից եւ դավանանքից: Հայ հոգեւորականների հետ մենք բարեկամական հարաբերություններ ունենք եւ տարին մի քանի անգամ ընդունում ենք նրանք, հետեւաբար, մզկիթ այցելելու պատճառով ճեմարանից հեռացնելու մասին հայտարարություները պարզապես անմիտ են»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |