Ալեքսիս Օհանյանը Տիգրան Մեծի ժամանակաշրջանի մետաղադրամ է ցուցադրել

Ալեքսիս Օհանյանը Տիգրան Մեծի ժամանակաշրջանի մետաղադրամ է ցուցադրել

PanARMENIAN.Net - Ամերիակահայ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը X սոցիալական ցանցում հրապարակված տեսանյութում Տիգրան Մեծի ժամանակաշրջանի մետաղադրամ է ցուցադրել։

Օհանյանը նշել է, որ թեև մետաղադրամների սիրահար չէ, բայց չէր կարող չգնել այս մետաղադրամը և այն բոլորին ցույց չտալ։

«Այս մետաղադրամը հատվել է մ.թ.ա. մոտ 95 թվականին և իմ սեղանին է հայտնվել 2024 թվականին։ Եթե դուք հայ եք (կամ պարզապես պատմության սիրահար), ապա գիտեք Տիգրան Մեծի մասին, և այն մասին, թե ինչպես է նրա իշխանության օրոք Հայաստանի թագավորությունը ընդարձակվել և դարձել Հռոմի Հանրապետության արևելքում գտնվող ամենահզոր պետությունը։

Չափազանց հազվագյուտ մետաղադրամների այս շարքի վրա պատկերված է Հալլեի գիսաստղը, որը հայտնվել է Տիգրան Մեծի կառավարման ժամանակ և համարվում էր հաջողության նշան»,- ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---