Մալթայում կայացել է ftNFT YoCerebrum Awards-ը. Հայտնի են հաղթողները![]() 22 նոյեմբերի 2024 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Օրերս Մալթայում տեղի է ունեցել թվային աշխարհի կարևորագույն իրադարձություններից մեկը՝ ftNFT YoCerebrum ամենամյա մրցանակաբաշխությունը։ Նախորդ երկու տարում միջոցառումն անցկացվել է Դուբայում, այս անգամ մրցանակաբաշխության անցկացման վայր էր ընտրվել Մալթայի Մանոել կղզու Ֆորտ Մանոել ամրոցը։ Մրցանակաբաշխությանը ներկա էր գտնվում Մալթայի հանրապետության էկոնոմիկայի նախարար Սիլվիո Շկեմբրին, հրավիրված էին WEB3 թվային աշխարհի ներկայացուցիչներ, ինֆլուենսերներ և հանրային դեմքեր։ Երեկոյի ընթացքում ելույթ է ունեցել Ջեյսոն Դերուլոն, ինչպես նաև պարային խմբեր և երաժիշտներ Մալթայից։ Հընթացս Մալթայում կայացած SiGMA B2B մրցանակաբաշխության շրջանակում Fastex-ի համահիմնադիր Վիգեն Բադալյանն արժանացել է «Տարվա առաջնորդ» մրցանակին։ Forbes-ի հետ զրույցում Վիգեն Բադալյանն անդրադարձել է արվեստի թվայնացմանը: «Նորարարությունը մեծ դեր է ունենալու ֆինանսական ոլորտի և արվեստի ապագայի ձևավորման գործում։ Web3-ը ներդրողներին, ստեղծագործողներին և պարզապես ոլորտով հետաքրքրվողներին մշտապես առաջարկում է թվային ակտիվների կիրառությամբ ոլորտը զարգացնելու լայն հնարավորություններ», - ասել է նա։ Vերջերս Fastex-ն ստացել է նախնական հաստատում Մալթայի ֆինանսական ծառայությունների մարմնի կողմից (MFSA) Վիրտուալ ֆինանսական ակտիվների (VFA) 4-րդ դասի արտոնագրի համար: Սա նոր ձեռքբերում է եվրոպական շուկայում գործունեություն ծավալելու և օրենսդրական նոր կարգավորումների ստացման համատեքստում: Այս տարի ftNFT YoCerebrum Awards-ի պարգևատրումները 2024 FTN-ը և «Բահամուտ» ձկան տեսքով արձանիկն էին, որը խորհրդանշում է նորարարություն և ստեղծարարություն։ Մրցանակաբաշխության անվանակարգերը 15 էին։ Միջազգային ժյուրիի քվեարկության փուլը հաղթահարելուց հետո յուրաքանչյուր անվանակարգի համար ընտրվել է 4 թեկնածու, ինչին հաջորդել է բլոկչեյն և հանրային քվեարկությունը, որի արդյունքներն են․ • Տարվա NFT նախագիծ ՝ «You Could Suffer in Heaven»/«Դու կարող ես տառապել դրախտում» • Լավագույն արվեստի ցուցադրություն ֆիջիթալ սփեյսում՝ «Ջոկեր» հավաքածու • NFT հայտնություն՝ Անաստասիա NFTart • Լավագույն ֆիջիթալ NFT՝ «Tempus Impromptu» • Ամենանորարարական NFT հավաքածու՝ «Cacticrew» • Լավագույն Motion Art NFT՝ «Mind Your Scrolling» • Լավագույն AKNEYE արտիստ Բիենալե 2024-ի ընթացքում՝ Սաթենիկ Ղուլիջանյան • Լավագույն AKNEYE արտիստ՝ Ռաֆայել Մեգալ • Լավագույն սփեյս YoCerebrum-ում՝ «Dubai Sports Track» • Լավագույն նորաձևության NFT նախագիծ՝ «LAGANZA» • Լավագույն Dream Factory նախագիծ՝ Վարդան Տեպիկյանի արվեստի պատկերասրահ • Լավագույն Web 3.0 լուսաբանում՝ «HackerNoon» • Լավագույն FTN կազինո խաղ՝ «Barbara Bang – FTN Coins» • Լավագույն Ortak խաղի հավաքածու՝ «Evolution – FTN Crazy Game» • Լավագույն YoCerebrum կազինո սփեյս՝ CreedRoomz Արդեն երրորդ անգամ անցկացվող միջոցառման հիմնական նպատակն է մոտիվացնել և աջակցել այն բոլոր արտիստներին և մասնակիցներին, որոնք իրենց ներդրումն են ունենում թվային արվեստի, NFT-ների բլոկչեյն տեխնոլոգիայի զարգացման գործընթացում։ ftNFT.am-ը հայկական առաջին NFT հարթակն է, որի նպատակն է Հայաստան բերել NFT-ների համաշխարհային փորձն ու դրանք հասանելի դարձնել ՀՀ դրամով: Նկար, երաժշտություն, ֆիլմ, ներկայացում, զարդարվեստ ու բազում այլ արվեստի ճյուղեր և բիզնեսներ կարելի է ադապտացնել նորագույն տեխնոլոգիաներին և թվայնացնել՝ միաժամանակ պահպանելով դրանց արժեքն ու իսկությունը։ ftNFT.am-ը մեծ հեռանկարներով լի հարթակ է, որտեղ կարելի է ծանոթանալ NFT աշխարհին ու սկսել ստեղծել, գնել և վաճառել թվային և ֆիզիկական NFT-ներ հայկական արժույթով: Հարթակն անվտանգ է ու թափանցիկ և՛ իրավաբանական, և՛ ֆինանսական տեսանկյունից: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |