Հայաստանի եւ Արցախի օրենսդիրների հանդիպումները կնպաստեն Արցախի ինքնուրույնությանը19 մայիսի 2009 - 20:16 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 19-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին: Ինչպես հաղորդում է Հայաստանի ԱԺ մամլո ծառայությունը, ողջունելով Արցախի ղեկավարին Հայաստանի խորհրդարանում` Հ. Աբրահամյանը նշեց, որ վերջին շրջանում հատկապես աշխուժացել են կապերը Հայաստանի եւ Արցախի օրենսդիրների միջեւ: Այդ համատեքստում նա կարեւորեց խորհրդարանական համագործակցությունը, փոխադարձ այցերի կազմակերպումը եւ մասնագիտական հանձնաժողովների միջեւ ուղղակի կապերի զարգացումը: Ազգային ժողովի նախագահն իր վստահությունը հայտնեց առ այն, որ այդ համագործակցոթյունը կնպաստի Արցախի ինքնուրույն կառույցների կայացմանը:Այնուհետեւ զրուցակիցներն առանձնազրույց ունեցան, որի ընթացքում քննարկեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման, ինչպես նաեւ Հայաստանի եւ Արցախի փոխգործակցությանը վերաբերող հարցեր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |