ՊՆ. Օտարերկրյա ԶԼՄ–ներում ՀՀ ԶՈւ սպառազինության ձեռքբերման մասին իրականությանը չհամապատասխանող նյութեր կան![]() 25 նոյեմբերի 2024 - 11:00 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ օտարերկրյա ԶԼՄ–ներում ՀՀ ԶՈւ սպառազինության ձեռքբերման մասին իրականությանը չհամապատասխանող նյութեր են զետեղվում։ «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈւ պաշտպանական կարողություններն ընդլայնելու նպատակով սպառազինության ձեռքբերման, ինչպես նաև ձեռքբերման բանակցությունների մանրամասների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող մի շարք հրապարակումներ»,–ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ այդօրինակ հրապարակումներն արագորեն տարածում են գտնում նաև ՀՀ գործող լրատվամիջոցներում: «Պաշտպանության նախարարությունը, տեղեկատվական անվտանգության պահպանման նկատառմամբ, ևս մեկ անգամ հորդորում է, նախքան նման նյութերը հրապարակելը, համապատասխան ճշտումներ և ճշգրտումներ կատարել պաշտպանական գերատեսչության հետ»,–ասվում է հայտարարության մեջ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |