Կանադացի լրագրողին արգելել են մուտքը Թուրքիա․ Ըստ նրա՝ պատճառը ԼՂ–ում Բաքվի իրագործած էթնիկ զտման լուսաբանումն է![]() 25 նոյեմբերի 2024 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան արգելել է կանադացի լրագրող Նիլ Հաուերի մուտքը երկիր, ուր նա մեկնել էր Երևանից։ Նա այդ մասին հայտնել է X-ի իր միկրոբլոգում։ 16 ժամ անց նրան հետ են ուղարկել Հայաստան։ «Ինձ արգելեցին մուտքը Թուրքիա։ Ես Ստամբուլի օդանավակայան էի ժամանել Երևանից (Հայաստան), զբոսաշրջության նպատակով։ Անձնագրային անցակետում ինձ մի կողմ տարան, ասացին, որ «Սև ցուցակում եմ», 16 ժամ պահեցին օդանավակայանում և հետ ուղարկեցին Հայաստան»,–ասվում է գրառման մեջ։ Լրագրողը գրել է, որ ոչ մի զանցանք չի գործել` նշելով, որ նրան բացատրություն չեն տվել, թե ինչու է արգելվել նրա մուտքը Թուրքիա, որտեղ նա մինչ այդ եղել է բազում անգամ, վերջին անգամ՝ 2022–ի ամռանը։ Նա վստահ է, որ արգելքն ինչ–որ կերպ կապված է իր լրագրողական գործունեության հետ։ Ավելին՝ նա կասկածում է, որ դա պայմանավորված է ԼՂ–ում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմի կողմից իրականացված էթնիկ զտման լուսաբանման հետ։ «Ես խիստ կասկածում եմ, որ այս արգելքը սահմանվել է Ադրբեջանի խնդրանքով կամ առնվազն մասնակցությամբ։ Ես լայնորեն գրել եմ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործունեության և Ալիևի վարչակարգի կողմից իրականացված էթնիկ զտումների մասին»,- գրել է լրագրողը։ Նա նշել է, որ բողոքարկելու է մուտքի արգելքը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |