ՍԴ-ն մերժել է փաստաբանների հարկերի հարցով ՄԻՊ-ի դիմումի հիման վրա քննություն նշանակել

ՍԴ-ն մերժել է փաստաբանների հարկերի հարցով ՄԻՊ-ի դիմումի հիման վրա քննություն նշանակել

PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանը մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի՝ փաստաբանների հարկերի բարձրացման հարցով ՍԴ դիմումի հիման վրա քննություն նշանակել։ ՍԴ որոշման համաձայն, ՄԻՊ-ը չի ներկայացրել փաստարակներ, ապա իրավասու չէ սույն հարցով դիմել դատարան։

Սահմանադրական դատարանը վերահաստատել է, որ Բարձր դատարան ներկայացված դիմումները պետք է ուղղակիորեն բովանդակեն վիճարկվող դրույթների՝ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ հստակ իրավական դիրքորոշումներ և պատճառաբանություններ, գրում է Panorama.am-ը։

«Դիմումի շրջանակներում Դիմողը քննարկում է նաև դատական պաշտպանության իրավունքի, իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի և համաչափության սկզբունքի սահմանադրաիրավական և միջազգային իրավական բովանդակությունը, փաստաբանական գործունեության կարևորությունն ու առանձնահատկությունները նշված իրավունքների իրացման հարցում՝ ներկայացնելով հիշատակված հարցադրում-ների վերաբերյալ ընդհանուր բնույթի դատողություններ՝ դրանք որևէ կերպ չկապակ-ցելով վիճարկվող նորմի հակասահմանադրականության վերաբերյալ սեփական դիր-քորոշմանը:

Այսպիսով՝ գնահատման առարկա դարձնելով խնդրո առարկա նորմի ենթադրյալ հակասահմանադրականությունը՝ Դիմողը փորձել է հիմնավորել սոսկ խնդրո առարկա Օրենքի նախագծի անհիմն լինելու վերաբերյալ դիրքորոշումը, որն իր բովանդակությամբ դեռևս չի հիմնավորում վիճարկվող դրույթի հակասահմանադրականությունը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի՝ «Դիմումին ներկայացվող ընդհանուր պահանջները» վերտառությամբ 24-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի ուժով՝ Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումին ներկայացվող պահանջների շարքում օրենսդիրը հստակ ամրագրել է Սահմանադրության համապա-տասխան նորմերին կատարված հղումներով փաստարկներ ներկայացնելու աներկբա պահանջ:

Ողջ վերոգրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ տվյալ դիմումը չի բավարարում Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված կարգավորումների պահանջները:

Նման պայմաններում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն դիմումի շրջանակներում ներկայացված դիրքորոշումների համատեքստում բարձրացված հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասություն Մարդու իրավունքների պաշտպանը չունի, հետևաբար՝ սույն գործով ներկայացված դիմումը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով»,–ասվում է ՍԴ պատասխանի մեջ։

Մարդու իրավունքների պաշտպանը նոյեմբերի 1-ին դիմում է ներկայացրել ՀՀ սահմանադրական դատարան՝ «ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսի 12-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-285-Ն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ, 64-րդ, 78-րդ և 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։

Նշված հարցով դեռևս հուլիսի 29-ին Փաստաբանների պալատը դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանին՝ ներկայացնելով օրենքի խնդրահարույց կարգավորումների հակասությունները Սահմանադրության՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները սահմանող գլխի դրույթներին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---