ԱԳՆ-ն արձագանքել է Բաքվում «ադրբեջանական Երևան» միջոցառման մասով հրապարակումներին![]() 25 նոյեմբերի 2024 - 18:33 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Բաքվում «ադրբեջանական Երևան» միջոցառման վերաբերյալ հրապարակումներին, հայտնում է Factor.am-ը։ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը, մեկնաբանելով հարցը, փոխանցել է․ «Ինչպես նախկինում հնչեցրել ենք պաշտոնական դիրքորոշումներում, ՀՀ կտրականապես մերժում է հարևան պետության նկատմամբ տարածքային նկրտումներ ենթադրող նմանօրինակ ցանկացած կեղծ նարատիվ»։ Բաքվում COP29-ի շրջանակներում Հեյդար Ալիևի հիմնադրամի կողմից/հովանու ներքո կազմակերպվել էր «ադրբեջանական Երևան» միջոցառումը։ Ադրբեջանական մամուլում կան հրապարակումներ նաև «Արևմտյան Ադրբեջան» եզրույթի կիրառմամբ «նյութեր» ներակայացնող ցուցահանդեսի մասին: Փաշինյանը նոյեմբերի 23-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է. «Նեղվում ենք, երբ ինչ որ տեղ ինչ որ մարդիկ օգտագործում են «Արևմտյան Ադրբեջան» տերմինը։ Բա որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան, չե՞նք մտածում, որ ինչ որ մարդկանց գրգռում ենք։ Հիմա էլի ասելու են՝ հերթական դավաճանությունը, ստոր տականքությունը։ Ես այսօր մի իրավիճակում ու պատասխանատվության մեջ եմ, որ պարտավոր եմ մեր ժողովրդի հետ խոսել ու ցույց տալ պատճառահետևանքային կապերը, շղթաները։ Եթե ես դա չանեմ, նշանակում է՝ գիտակցաբար երկիրը տանում եմ դեպի կորուստ»։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |