ՀՎԿԱԿ. Հոկտեմբերին կարմրուկի ընդամենը 3 դեպք է գրանցվել, բայց պետք չէ զգոնությունը թուլացնել![]() 25 նոյեմբերի 2024 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում վերջին ամիսներին կարմրուկով պայմանավորված համաճարակային իրավիճակը բավականին կայուն է. հոկտեմբեր ամսվա ընթացքում գրացվել է ընդհամենը 3 դեպք: Այդ մասին ասել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը։ Նա նշել է, որ հոկտեմբեր ամսվա ընթացքում գրացված 3 դեպքն էլ բերովի է և Հայաստանում գրանցված դեպքերի հետ համաճարակաբանորեն կապված չէ: Այսինքն՝ անձը ճամփորդել է, կամ ունեցել է հյուր, որի արդյունքում վարակվել է կարմրուկով, հայտնում է Արմենպրեսը։ «Պետք է ասեմ, որ Հայաստանը, բարելավելով համաճարակային իրավիճակը, 2023 թվականին կարմրուկով պայմանավորված համաճարակային ամենաբարձր ցուցանիշներ ունեցող եվորպական երկրների տասնյակից արդեն դուրս է եկել: Սակայն պետք է իրականացվող միջոցառումները լինեն շարունակական, որպեսզի բերովի դեպքերով պայմանավորված նորից իրավիճակի աշխուժացում չունենանք»,-նշել է մասնագետը: Ըստ նրա՝ սա ուրախացնող փաստ է, սակայն չպետք է զգոնություը թուլացնել և մոռանալ խնդրի մասին, քանի որ կարմրուկն այսօր խնդիր է ամբողջ աշխարհում, որը սկսվել է դեռևս 2022 թվականի վերջից և շարունակվում է: «Այս բռնկումից անմասն չմնաց նաև Հայաստանը և 2023 թվականի փետրվարից ունեցանք գրանցված կարմրուկի դեպքեր, որոնք մինչ օրս շարունակվում են: Չնայած կայուն վիճակին, մեր բոլոր կանխարգելիչ միջոցառումները պետք է նույն տեմպով շարունակել: Կանխարգելման և իրավիճակի կայունացման գործընթացում, իհարկե, առանցքային նշանակություն և դեր ունի պատվաստումների իրականացումը»,-ասել է Սվետլանա Գրիգորյանը: Մասնագետն ընդգծել է՝ ՀՀ-ում կարմրուկի դեմ կանխարգելիչ պատվաստումները ներառված են պատվաստումների ազգային օրացույցում: Այն իրականացվում է պլանային կարգով և նախատեսված է 12 ամսական և 4-6 տարեկան երեխաների շրջանում պատվաստումն իրականացնելու համար: Ըստ նրա՝ այս երկու դեղաչափն ամբողջ կյանքի համար բավարար է կարմրուկից պաշտպանված լինելու համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |