Միրզոյանը շնորհավորել է Վրաստանի ԱԳ նորանշանակ նախարարին![]() 26 նոյեմբերի 2024 - 10:55 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վրաստանի ԱԳ նորանշանակ նախարար Մակա Բոչորիշվիլիին պաշտոնում նշանակվելու առիթով։ Նա այդ մասին գրառում է կատարել X-ի միկրոբլոգում։ «Շնորհավորում եմ Մակա Բոչորիշվիլիին Վրաստանի արտաքին գործերի նախարար նշանակվելու առթիվ։ Ակնկալում ենք սերտ համագործակցություն ՀՀ և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման, ընդհանուր նպատակների առաջխաղացման և տարածաշրջանային կայունության ապահովման համար»,-ասվում է գրառման մեջ։ Մեկ այլ գրառմամբ Միրզոյանը գնահատանքի խոսքեր է ուղղել Վրաստանի ԱԳ արդեն նախկին նախարարին: «Գնահատում ենք սերտ համագործակցությունն Իլիա Դարչիաշվիլիի հետ, որն ուղղված էր ՀՀ և Վրաստանի համագործակցության ամրապնդմանը, այդ թվում՝ երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրումը, հիմնված ընդհանուր արժեքների և ավելի ապահով և խաղաղ տարածաշրջան ունենալու շահագրգռվածության վրա։ Մաղթում եմ հաջողություն հետագա գործունեության մեջ»,–ասվում է գրառման մեջ։ Հունվարի 27–ին Հայաստանի ե Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի ե Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ Թբիլիսիում տեղի ունեցած Հայաստանի ե Վրաստանի միջե տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության ե Վրաստանի միջե ռազմավարական գործընկերության հաստատման մասին» հռչակագիրը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |