Enikos․ Հունաստանը կարող է ՀՀ–ին փոխանցել ռուսական ՀՕՊ համակարգերը

Enikos․ Հունաստանը կարող է ՀՀ–ին փոխանցել ռուսական ՀՕՊ համակարգերը

PanARMENIAN.Net - Հունական Enikos–ը հայտնել է, որ Աթենքը պատրաստ է ՀՀ–ին փոխանցել ռուսական արտադրության С-300 և երկու այլ համակարգ, որոնք օգտագործվում են երկրի հակաօդային պաշտպանությունում՝ փոխարինելով դրանք իսրայելյան արտադրության համակարգերով։

Ըստ աղբյուրի, Հունաստանի ԶՈւ ղեկավարությունը վճռական է Հունաստանի զինանոցից հանելու ռուսական արտադրության սպառազինությունը և փոխարինելու այն նոր արևմտյան տեխնոլոգիաներով։ Նշվում է, որ «Հունաստանի ազգային պաշտպանության Գլխավոր շտաբը բավականին առաջ է գնացել ՀՀ–ին ռուսական արտադրության սպառազինությունը փոխանցելու գործում», գրում է ՏԱՍՍ–ը։

Նշվում է, որ «նախկինում ենթադրվում էր, որ այդ համակարգերը փոխանցվելու են Ուկրաինային, սակայն, Գլխավոր շտաբը դիտարկում է այլընտրանքային մոտեցումներ»։

Նշվում է նաև, որ Հայաստանի պաշտպանության հզորացումը զուտ հունական նախաձեռնություն չէ, այլ Ֆրանսիայի հետ համագործակցության արդյունք, որը նույնպես իր ավանդն ունի ՀՀ զինման գործում։

Ըստ պարբերականի, Երևանի հզորացումը Կիևի փոխարեն շատ պատճառներով նաև ռազմավարական ընտրություն է, առաջին հերթին ՀՀ հետ շատ սերտ դաշնակցային հարաբերությունների, ինչպես նաև «ընդհանուր կրոնական համոզմունքների» պատճառով։

Բացի այդ, ըստ պարբերականի, «հզոր Հայաստանը հակակշիռ կլինի անհաշտ Թուրքիային, որը բացահայտ հզորացնում է Ադրբեջանին»։

Նշվում է նաև, որ համակարգերն անվճար չեն փոխանցվելու։

Նշվում է նաև, որ ՀՀ–ին կարող են փոխանցվել հիմնականում զենիթային համակարգեր՝ ՀՕՊ С-300 համակարգ, ինչպես նաև ցամաքային զորքերի զենիթային «Տոռ–Մ1» և «Օսա ԱԿՄ» համակարգեր։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---