Աբդուլլահ Գյուլը կարող է դատարանի առաջ կանգնել կուսակցական փողերի յուրացման համար19 մայիսի 2009 - 21:09 AMT PanARMENIAN.Net - Անկարայի Սինջանի շրջանի դատարանը որոշում է ընդունել, որի համաձայն Թուրքիայի նախագահԱբդուլլահ Գյուլն իր կողմից 1997-ին գլխավորած կուսակցության բյուջեի փողերի յուրացման քրեական գործի մեղադրանքով դատարանի առաջ կկանգնի: Ինչպես գրում է թուրքական Hurriyet Daily News-ը, Թուրքիայի նախագահի վարչակազմը հանդես է եկել թուրք առաջնորդին դատական հետապնդման ենթարկելու անթույլատրելիության մասին հայտարարությամբ: Ինչպես նշվում է Թուրքիայի նախագահի վարչակազմի հայտարարությունում, Աբդուլլահ Գյուլը դատարանի առաջ կարող է կանգնել միայն մեկ դեպքում. եթե նա մեղադրվի հայրենիքի դավաճանության մեջ:Այժմ բողոքարկիչ դատարանը պետք է որոշի` կկանգնի արդյոք թուրք առաջնորդը դատարանի առջեւ, թե ոչ: «Երկրի սահմանադրության համաձայն, նախագահը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել միայն մեկ դեպքում, եթե նա մեղադրվի հայրենիքի դավաճանության մեջ»,- ասվում է նախագահի վարչակազմի հայտարարությունում: Իր հերթին թուրքական կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Չեմիլ Չիչեկը զարմանք է հայտնել կապված նրա հետ, որ պատգամավորներն ունեն անձեռնմխելիություն, իսկ երկրի նախագահը` ոչ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |