Զախարովա․ Մոսկվան ՀՀ պատասխանին է սպասում Կապանում գլխավոր հյուպատոսության բացման հարցով

Զախարովա․ Մոսկվան ՀՀ պատասխանին է սպասում Կապանում գլխավոր հյուպատոսության բացման հարցով

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան Երևանի պատասխանին է սպասում Կապանում գլխավոր հյուպատոսության բացման հարցով։ Նա հավելել է, որ համապատասխան փաստաթղթերի հարցում է արվել։

Նա հավելել է, որ հայկական կողմը տվել է իր սկզբունքային համաձայնությունը, գրում է Gazeta.ru-ն։

«Հայկական կողմը սկզբունքային համաձայնությունը տվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելուն։ Ռուսական կողմը գլխավոր հյուպատոսության էկզեկվատուրայի հարցում է արել՝ սպասում ենք պատասխանի»,–ասել է Զախարովան։

Սյունիքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը քննարկվում է 2022 թվականից։ 2023–ի նոյեմբերին ՌԴ կառավարությունը հավանություն էր տվել Հայաստանում Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագրին։ Հրամանագիրը ստորագրել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Խոսակցություններ կային, որ այն բացվելու է 2024–ի ավարտին։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---