ՌԴ ԱԳՆ․ ՌԴ–ն Հունաստանից ռուսական ռազմական արտադրանքը ՀՀ վերաարտահանելու հարցում չի ստացել

ՌԴ ԱԳՆ․ ՌԴ–ն Հունաստանից ռուսական ռազմական արտադրանքը ՀՀ վերաարտահանելու հարցում չի ստացել

PanARMENIAN.Net - ՌԴ–ն Հունաստանից ռուսական ռազմական արտադրանքն այլ երկրներ վերաարտահանելու հարցում չի ստացել։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով հունական ԶԼՄ–ների հրապարակումներն այն մասին, որ Աթենքը մտադիր է ՀՀ–ին փոխանցել C-300 համակարգերը։

Նա հիշեցրել է երկկողմ միջկառավարական համաձայնմագրերի դրույթները պահպանելու անհրաժեշտության մասին, գրում է ՏԱՍՍ–ը։

«Անհրաժեշտ է պահպանել 1995 թվականի հոկտեմբերի 30-ի ռազմատեխնիկական համագործակցության երկկողմ միջկառավարական համաձայնագրերի և 2013 թվականի դեկտեմբերի 3-ի ռազմական արտադրանքի մատակարարման մասին դրույթները։ Դրանք միանշանակ արգելում են Հունաստանին վերարտահանել մեր կողմից մատակարարվող ռազմական տեխնիկան առանց Ռուսաստանի համաձայնության, սակայն այս պահին մենք հունական կողմից որևէ հարցում չենք ստացել»,- ասել է Զախարովան։

Հունական Enikos–ը հայտնել է, որ Աթենքը պատրաստ է ՀՀ–ին փոխանցել ռուսական արտադրության С-300 և ցամաքային զորքերի զենիթային «Տոռ–Մ1» և «Օսա ԱԿՄ» համակարգեր, որոնք օգտագործվում են երկրի հակաօդային պաշտպանությունում՝ փոխարինելով դրանք իսրայելյան արտադրության համակարգերով։ Նշվում է, որ «նախկինում ենթադրվում էր, որ այդ համակարգերը փոխանցվելու են Ուկրաինային, սակայն, Գլխավոր շտաբը դիտարկում է այլընտրանքային մոտեցումներ»։

Նշվում է նաև, որ Հայաստանի պաշտպանության հզորացումը զուտ հունական նախաձեռնություն չէ, այլ Ֆրանսիայի հետ համագործակցության արդյունք, որը նույնպես իր ավանդն ունի ՀՀ զինման գործում։ Ըստ պարբերականի, Երևանի հզորացումը Կիևի փոխարեն շատ պատճառներով նաև ռազմավարական ընտրություն է, առաջին հերթին ՀՀ հետ շատ սերտ դաշնակցային հարաբերությունների, ինչպես նաև «ընդհանուր կրոնական համոզմունքների» պատճառով։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---