ՀՀ–ն 12.9 մլն եվրոյի աջակցություն կստանա Եվրահանձնաժողովից, որը կուղղվի միջուկային անվտանգությանը![]() 28 նոյեմբերի 2024 - 19:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը 12.9 մլն եվրոյի աջակցություն կստանա Եվրահանձնաժողովից, որը կուղղվի միջուկային անվտանգությանը։ Գործադիրը հավանություն տվել Հայաստանի և Եվրոպական հանձնաժողովի միջև «Հայաստանում միջուկային անվտանգության, ճառագայթային պաշտպանության և ռադիոակտիվ թափոնների կառավարման ենթակառուցվածքների ամրապնդում» ֆինանսավորման համաձայնագրին: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի խնդիրներից է մոտարկել միջուկային և ճառագայթային անվտանգության կարգավորման ենթակառուցվածքը ԵՄ դիրեկտիվներին՝ Եվրամիություն-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին (CEPA) համապատասխան։ CEPA-ում ներառվել է նաև ՀՀ պարտավորությունը` շարունակելու մոտարկման գործընթացը ԵՄ-ի հետ համագործակցությամբ։ Միջուկային և ճառագայթային անվտանգության կարգավորման բնագավառի հետ կապված նախատեսվում է մոտարկում ԵՄ մի շարք դիրեկտիվների հետ: Կոմիտեն արդեն նախաձեռնել է նոր ատոմային օրենքի նախագծի մշակումը՝ հաշվի առնելով ԵՄ համապատասխան դիրեկտիվները, Արևմտյան Եվրոպայի միջուկային անվտանգության կարգավորման մարմինների ասոցիացիայի (WENRA) անվտանգության չափանիշները և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության պահանջները։ Ծրագրի իրականացումը նշված ֆինանսավորման համաձայնագրի շրջանակում հնարավորություն կտա ՀՀ-ին ներդնել միջուկային անվտանգության արդյունավետ մշակույթ, ստեղծել միջուկային և ճառագայթային անվտանգության կարգավորման ենթակառուցվածք և իրավական դաշտ, որոնք համապատասխանում են ԵՄ դիրեկտիվներին, ինչպես նաև հնարավորինս բավարարում են WENRA- ի անվտանգության չափանիշներին և կարտացոլեն եվրոպական լավագույն փորձը և միջազգային չափանիշները: Համաձայնագրի շրջանակում նաև նախատեսվում է իրականացնել ծրագիր, որի նպատակն է զարգացնել ՀՀ միջուկային կարգավորող մարմնի և տեխնիկական աջակցության կենտրոնի կարողությունները ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի Անվտանգության պարբերական հաշվետվությունը: Նշված համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է նաև մատակարարել շրջակա միջավայրի ճառագայթային լաբորատորիայի համար անհրաժեշտ սարքավորումներ։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |