Լեհաստանի նախագահը խոսել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունում լեհական անձնակազմի ավելացման մասին![]() 28 նոյեմբերի 2024 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Լեհաստանի դեսպան Անջեյ Դուդան լեհական լրատվամիջոցների հետ զրույցում, ամփոփելով Հայաստան կատարած այցը, ասել է, որ Լեհաստանը մասնակցում է Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը և քննարկվում է այդ առաքելությունում լեհ ներկայացուցիչների թիվն ավելացնելու հարցը։ Նա շեշտել է, որ հանդիպել է ԵՄ դիտորդներին և նրանց հետ պարեկություն իրականացրել սահմանին, հայտնում է Factor.am-ը։ «Առաքելությունն իր խնդիրն իրականացնում է Հայաստան-Ադրբեջան սահմանի հազար կիլոմետրի վրա, ուստի դա հսկայական խնդիր է, որը կատարում են այս առաքելության մաս կազմող հարյուրից ավելի մարդիկ։ Նրանք փորձում են մշտական վերահսկողություն պահպանել այդ տարածքների նկատմամբ: Առաքելությունը որոշակի հաջողություններ է բերում, օրինակ՝ իրավիճակը հանդարտեցնելու հարցում»,- ասել է Դուդան։ Նա ընդգծել է՝ դիտորդական առաքելության ժամանումից հետո դադարել են նախկինում գրանցվող հրատակոծությունները, ենթակառուցվածների ոչնչացումը, և «այդ տեսանկյունից կարելի է ասել, որ առաքելությունը հաջողված է»։ Ինչ վերաբերում է Հայաստանում հանդիպումներին, ապա Դուդան տեղեկացրել է, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին հրավիրել է պաշտոնական այց կատարել Լեհաստան՝ հույս հայտնելով, որ դա տեղի կունենա 2025 թվականին։ Այդ ժամակահատվածում նախատեսվում է նաև լեհ-հայկական բիզնես համաժողովի անցկացում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, ըստ Դուդայի, քննարկվել են հայ-լեհական հարաբերությունները, տնտեսական համագործակցության հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանում անցկացվող մրցույթներին լեհական ընկերությունների մասնակցությանը։ Անդրադառնալով ՄԱԿ-ի կլիմայական համաժողովին՝ COP29-ին մասնակցելու նպատակով Բաքու կատարած այցին, Դուդան ասել է, որ այցի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ «Ի թիվս այլ հարցերի՝ մենք խոսեցինք նաև Հայաստանի հետ հարաբերություններից։ Բարեբախտաբար, խաղաղության գործընթացը, հակամարտության լուծումն առաջընթաց է ապրում։ Սրանք հայերի և ադրբեջանցիների հարաբերություններն են, մարդկանց ու տարբեր էթնիկ խմբերի բնակության վայրերի խնդիրներ։ Ես այդ ամենի մասին խոսել եմ Ադրբեջանում»,- նշել է Դուդան՝ հավելելով, որ այդ թեմաների մասին խոսել է նաև Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներում։ Ադրբեջանում հիստերիա է բարձրացել այցով ՀՀ–ում գտնվող Լեհաստանի նախագահի Երասխ այցելության կապակցությամբ, որտեղ վերջինս ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել Ադրբեջանի հետ սահմանին։ Ադրբեջանի ԱԳՆ–ն «ռազմավարական գործընկեր» Լեհաստանի նախագահի այդ քայլը «հակաադրբեջանական» է անվանել և խոստացել է «քայլեր ձեռնարկել»։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |