Պուտինը հնարավոր է համարել ՀՀ վերադարձը ՀԱՊԿ–ի աշխատանքին, ասել` Երևանի փոխարեն ՀԱՊԿ-ը չէր կռվելու Ղարաբաղում![]() 28 նոյեմբերի 2024 - 18:54 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է ՀՀ պատվիրակության բացակայությունը Աստանայում մեկնարկած ՀԱՊԿ գագաթնաժողովին՝ նշելով, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ընտրելու, թե ինչ անի անվտանգության ոլորտում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում նոյեմբերի 28-ին Աստանայում մեկնարկած ՀԱՊԿ գագաթնաժողովին։ «Յուրաքանչյուր երկիր իրավասու է ընտրելու, թե ինչ և ինչպես է ցանկանում անել իր անվտանգության ապահովման գործում։ Կարծում եմ, որ այսօրվա իրավիճակը ՀՀ և ՀԱՊԿ–ի միջև, հավանաբար, թելադրված է ներքաղաքական գործընթացներով Հայաստանի ներսում»,–ասել է Պուտինը, գրում է ՌԻԱ Նովոստին։ ՌԴ նախագահը հնարավոր է համարել Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ–ի լիիրավ աշխատանքին։ Նա նաև ասել է, որ Երևանը դեռևս չի հայտարարել կազմակերպությունից դուրս գալու մասին և հավանություն է տալիս բոլոր ընդունվող փաստաթղթերին, հայտնում է ՏԱՍՍ–ը։ Պուտինը նաև հայտարարել է, որ «ՀԱՊԿ–ը Երևանի փոխարեն չէր կռվելու Ղարաբաղում»։ Նա ասել է, որ ՀԱՊԿ–ը չպետք է միջամտեր Ղարաբաղի հակամարտությանը, քանի որ դրա ընթացքում Հայաստանն արտաքին ագրեսիայի չի ենթարկվել։ «ՀԱՊԿ–ն այստեղ կապ չունի, քանի որ բուն Հայաստանի հանդեպ ոչ մի արտաքին ագրեսիա չի եղել։ ՀԱՊԿ–ը կոչված է պաշտպանելու անդամ երկրներին արտաքին ագրեսիայից։ Իրադարաձությունները Ղարաբաղում իրենց սպեցիֆիկան ունեն։ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղը որպես անկախ պետություն և հաստատ չի ընդգրկել Ղարաբաղն իր պարագծում։ Նշանակում է՝ այն ամենն, ինչ կատարվել է Ղարաբաղում, իրավաբանորեն Հայաստանի հետ կապ չունի, ուստի հավակնել, որ ՀԱՊԿ–ը պետք է կռվեր այդ անկլավի տարածքում, բավականին տարօրինակ է»,–ասել է Պուտինը։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմագամբետովն իր հերթին ասել է, որ Հայաստանը եղել և մնում է դաշնակից և ՀԱՊԿ-ը հույս ունի, որ տեսանելի ապագայում Հայաստանը կվերադառնա կազմակերպության լիարժեք մասնակցությանը: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը նոյեմբերի 26–ին ասել է, որ ՌԴ–ն հարգանքով է վերաբերվում Հայաստանի ինքնուրույն կուրսին, որով նա կասեցրել է իր գործուն մասնակցությունը ՀԱՊԿ–ին, սակայն, Երևանը շարունակում է ՀԱՊԿ անդամ մնալ և նրա համար բաց են ՀԱՊԿ միջոցառումների բոլոր դռները։ «ՀՀ ներկայացուցիչները, վաղ թե ուշ, կվերսկսեն համագործակցությունն այդ կազմակերպության շրջանակում»,–ասել է նա։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին հայտարարել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Նա նշել էր, որ ՀԱՊԿ-ը չի կատարել Հայաստանի նկատմամբ պարտավորությունները, ինչն առանց հետևանքների չէր կարող մնալ։ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, հրաժարվել է իր բաժին ֆինանսավորումը հատկացնել այդ կառույցին, տևական ժամանակ չի մասնակցում համատեղ զորավարժություններին, հանդիպումներին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |